Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հարցը

Կքննարկվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու հարցը։ Այս մասին Կիեւում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է «Укринформ»-ը։

«Մենք ձեզ հետ ականատես դարձանք մեր պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ հարձակմանը։ Ես ստացել եմ ԱԳՆ-ի հարցումը՝ քննարկելու Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման հարցը։ Ասուլիսից անմիջապես հետո ես կաշխատեմ այդ հարցի շուրջ եւ ոչ միայն»,- ասել է Զելենսկին։