Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Գնել Սանոսյանի տեղակալը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ծանոթացել է արտադրական պրոցեսին

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։

ՏԿԵ նախարարությունից  հայտնում են, որ Հարությունյանը կոմբինատի տարածքում ծանոթացել է արտադրական պրոցեսին։

Այցի շրջանակներում նախարարի տեղակալին է ներկայացվել նաև ընկերության զարգացման հնարավորությունները և պլանները։