Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Ռեալն» ու «Բարսելոնան» անհանգստացած են Էրլինգ Հոլանդի բազմաթիվ վնասվածքներով

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալն» անհանգստացած են 21-ամյա ֆուտբոլիստի բազմաթիվ վնասվածքներով, որոնք նա ստացել է այս մրցաշրջանի ընթացքում, հաղորդում է El Chiringuito-ն։

Էրլինգ Հոլանդը երեք մկանային վնասվածքների հետեւանքով այս մրցաշրջանում բաց է թողել 14 հանդիպում։Երկու ակումբներն էլ ցանկանում են իմանալ վնասվածքների պատճառները։

Կատալոնական ակումբն ամռանը կփորձի ձեռք բերել Հոլանդին։ Արքայական ակումբը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու դեպքում, Հոլանդի տրանսֆերից կհրաժարվի։