Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Աղբակույտի մեջ հայտնաբերվել է Մատիսի անհայտ գծանկարը

Ֆրանսիայի հարավ-արեւելքում աղբակույտի մեջ հայտնաբերվել է նկարիչ Անրի Մատիսի անհայտ կտավը, հայտնում է BFMTV-ն։

Գնահատող-աճուրդավար Ջենիֆեր Պրեմպիե-Ռոլլանի խոսքով՝ նա նկարը գտել է Վար դեպարտամենտի տներից մեկում՝ խնամակալություն կազմելիս գույքը ստուգելու ժամանակ:

Գծանկարը կանացի դիմանկար է։ Այն պահվում էր ստվարաթղթե տուփի մեջ՝ աղբի կույտի տակ։Գծանկարն այժմ արվեստաբանական փորձաքննություն է անցնում։

Մոտ մեկ տարի առաջ նույն գնահատողը գտել էր Հելեն Մերսիեի՝ արքայադուստր Գոլիցինայի դիմանկարի էսքիզը, որը կորել էր 1948 թվականին: Պարզվել էր, գծանկարը պահվում էր Մանոսկ կոմունայի բնակչուհու պահարանի մեջ։ 2021 թվականի մայիսին էսքիզն աճուրդում վաճառվեց 220.000 եվրոյով։