Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշում կայացրեց Վայոց ձորի Ջերմուկ համայնքի կարիքները բավարարելու համար բաց գերեզմանատան ընդլայնման նպատակով անհրաժեշտ հողամասի ձեռքբերումը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ջերմուկի համայնքապետարանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հայտնելով, որ համայնքի գերեզմանատանը սպառվել են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները և անհրաժեշտություն է առաջացել գերեզմանատան տարածքը ընդլայնել՝ գերեզմանատանը կից մասնավոր հողատարածքը քաղաքացուց գնելու միջոցով: Հողատարածքի գնումը համարվել է անհետաձգելի:
Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի նշյալ տարածքում իրականացնել հուղարկավորություններ օրենսդրությամբ սահմանված կարգով (մակերեսը՝շուրջ 2,3 հա, սեփականատիրոջ կողմից նշված արժեքը՝ շուրջ 2 մլն ՀՀ դրամ):