Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Լուսինե Թովմասյանի երեւանյան street style-ը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է երեւանյան իր street style-ը։

 

 

274622291_1291058228061797_3064708370718454122_n.jpg (292 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է։ Նա կրում է շագանակագույն բլուզ, սպիտակ տաբատ, որոնք համադրել է բեժ երկարաճիտների ու վերարկուի հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Գեղեցկուհու կերպարն ամբողջական են դարձնում ոճային պայուսակը, շարֆն ու արեւային ակնոցը։ «Օրերը գնալով տաքանում են ու երբ ամեն առավոտ արթնանում ու տեսնում եմ արևը ու այդ ամենը մոտիվացնում է ավելի ինտենսիվ աշխատել և զբոսնել քաղաքով», – գրել է Լուսինե Թովմասյանը։

 

274352253_371358248136968_8905461427587087884_n.jpg (218 KB)Օրեր առա երիտասարդ մայրիկը սպիտակ բլուզ էր կրում, բեժ շրջազգեստ։ Լուսինեն դրանք համադրել էր երկարաճիտների ու վերարկուի հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել։ «Ամենը՝ բեժ գույնով»,- գրել էր նա։