Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա. կկայանա Պապիկյան-Շոյգու հանդիպում

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ՊՆ-ից  հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: