Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ուկրաինայի ԱԻՊԾ-ը հայտնել է, որ Կիեւի մարզում գտնվող զինամթերքի պահեստը հրդեհվել է

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիեւի մարզի Բելոցերկովսկի շրջանի Օլշանիցա գյուղում գտնվող զինամթերքի պահեստում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում։

«Ժամը 06:30-ի դրությամբ հրդեհ է բռնկվել զինամթերքի պահեստում։ Հրդեհվել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի գլխավոր շտաբը Նովիե Պետրովցի գյուղում»,- ասել է ԱԻՊԾ-ի ներկայացուցիչը։

Չեռնիգովի մարզի Նեժինսկայա գյուղի հրամանատարա-դիսպետչերական կետի հրետակոծման հետեւանքով տուժել է ԱԻՊԾ-ի երեք աշխատակից։