Երեւանում, այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, բախվել են Mazda 3, ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։