Բելառուսը ամենամոտ ժամանակներս որոշում կկայացնի ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։
«Մեզ մոտ այդ հարցն օրակարգում է, եւ առաջիկայում մենք կանենք այնպես, ինչպես հարկավոր կլինի ե՛ւ Բելառուսին, ե՛ւ Ռուսաստանին», – ասել Է Լուկաշենկոն: