ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այո, նախագահ Լուկաշենկոյի հետ իսկապես խոսակցություն է եղել։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը», – ասել է Պեսկովը։
Պատասխանելով տեղի ունեցածին Էրդողանի արձանգի վերաբերյալ հարցին՝ Պեսկովը նշել է, որ «մթնոլորտն աշխատանքային է»։
Հինգշաբթի երեկոյան ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը եւ ոչ հրապարակային բնույթի բազմաթիվ հանդիպումներ, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նաեւ երեկոյան ծրագրված է նախագահի հեռախոսազրույցը։ Մենք ձեզ կտեղեկացնենք։ Իհարկե, դեռ շատ հանդիպումներ կան, բայց արդեն ոչ հրապարակային բնույթի», – ասել է Պեսկովը։