Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Վլադիմիր Զելենսկին հանդիպել է դերասան Շոն Պենի հետ

Ամերիկացի դերասան եւ կինոռեժիսոր Շոն Պենը ժամանել է Կիեւ։ Ռեժիսորն այցելել է Կիեւ՝ որպես վավերագրող Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ֆիքսելու եւ աշխարհին Ռուսաստանի ներխուժման մասին ճշմարտությունը փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է Զելենսկու մամուլի ծառայությունը։

«Շոն Պենն այսօր Ուկրաինային աջակցողներից մեկն է: Մեր երկիրը երախտապարտ է նրան նման խիզախության եւ ազնվության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռեժիսորն այցելել է նախագահի աշխատակազմ եւ մասնակցել աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի եւ փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի մամուլի ասուլիսին։

Վավերագրական ֆիլմի պատրաստման շրջանակում նա այցելել է Մերձազով եւ զրուցել ուկրաինացի զինվորականների հետ։

Նշենք նաեւ, որ Զելենսկին որոշում է կայացրել գերագույն գլխավոր հրամանատարի շտաբ ստեղծելու մասին, ինչպես նաեւ հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա։