Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մակրոնն ասել է, որ զանգել է Պուտինին Զելենսկու խնդրանքով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- խոստովանել է Մակրոնը։ Մակրոնն իր զրույցի գլխավոր նպատակն անվանել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության պահպանումը չափազանց կարեւոր է։

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել անհապաղ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում:

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կտա Ուկրաինային: Մակրոնի խոսքով, Ուկրաինան Ֆրանսիայից նաեւ ֆինանսական օգնություն կստանա 300 մլն եվրոյի չափով: