Վերջին ամիսներին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրեց լայնամաշտաբ պատերազմի, որն, անշուշտ, իր մեծ ազդեցությունը կթողնի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանը ևս այս ամենից անմասն չի մնա։
2014 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ հարված էր հասցրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին․ Ռուսաստանի տնտեսության անկումը կազմում էր 3 տոկոս, Հայաստանինը՝ 7,4 տոկոս, Բելառուսինը՝ 0,9 տոկոս, Ղազախստանինը՝ 2,5 տոկոս և Ղրղզստանինը՝ 8,6 տոկոս։ 2021 թվականը Ռուսաստանի տնտեսության համար դարձավ վերականգման տարի․ տնտեսական աճը կազմեց 4,4 տոկոս, որին նպաստեցին համաշխարհային շուկայում բնական գազի գնի աճը և դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ավելացումը։
Հատկանշական է, որ 2021 թվականին Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ վերականգվեց, իսկ Հայաստանինը՝ ոչ։