Երգչուհի Մարի Ավանեսյանն օրերս նշել է ծննդյան օրը։ Մարին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ հագուստ է ընտրել երեկոյան կերպարի համար։ Մարին սեւ, փայլերով զարդարված զգեստ է ընտրել, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Մարին հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար»,- գրել է Մարին։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին կաշվե զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Մարին հավաքել էր մազերն ու մեկնաբանություններում գրել․ «Ծննդյան գիշեր»։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Շքեղ»։