Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Տավուշի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին գողությունը

Փետրվարի 22-ին 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գողացել են իր «Զիլ» բեռնատարի մարտկոցը: Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակչի ահազանգը փոխանցվում է ոստիկանության Տավուշի բաժին:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնում բաժնի օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ գողությունը կատարվել է փետրվարի 7-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, երբ իր մեքենան կայանված է եղել գյուղամիջյան ճանապարհին:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվում են տեղեկություններ, որոնք նույն օրն էլ իրացվում են: Երեկոյան ժամը 20-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվում մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա խոստովանում է, որ գողությունն արել է փետրվարի 11-ի առավոտյան ժամը վեցի սահմաններում:

Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է, դեպքի հանգամանքները պարզվում են: