Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Հացի երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Թոմ Մխոյանին (Շիրակի մարզ) և Մհեր Հակոբյանին (Գեղարքունիքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումը:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ որոշման համար հիմք են ծառայել Գեղարքունիքի և Շիրակի մարզերի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված արտադրամասեր: Պարզվել է, որ արտադրություններում շտկել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները: