ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի քանի միջազգային հեռախոսազրույց կունենա եւ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պուտինն աշխատում է Կրեմլում։ Ինչպես հասկանում եք, հիմա նրա օրերը բավական լարված են անցնում։ Հանդիպումներ են անցկացվում։ Փաստացի՝ առավոտից մինչեւ գիշեր։ Այսօր նախատեսված է մի քանի միջազգային հեռախոսազրույց․․․Օրվա կեսին նախագահը նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ»,- ասել է նա։