Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսակար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին սեւ հագուստ է կրում։ Մարգարիտան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Շքեղ»։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մարգարիտան փայլուն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Մեկնաբանություններում Մարգարիտան մեջբերել էր Ջուդի Գարլենդի խոսքերը․ «Գիշերային լռության մեջ ավելի շատ երազում ես մի մարդու քնքուշ բառի, քան հազարավոր մարդկանց ծափահարությունների մասին»։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել նրան․ «Շշմեցնող»։