Երևանում փետրվարի 22-ին, ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 67-ամյա Ռաֆիկ Քյարամյանը իր վարած Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Հ. Համբարձումյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։