Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Anonymous-ի հաքերները կիբերպատերազմ են հայտարարել Ռուսաստանին

Աշխարհի ամենահայտնի հաքերային խմբերից մեկը՝ Anonymous-ը, հայտնել է, որ «պաշտոնապես կիբեր պատերազմ է հայտարարել Ռուսաստանի կառավարությանը»։

«Anonymous-ի կոլեկտիվը Ռուսաստանի դեմ կիբերպատերազմի վիճակում է»,- ասվում է Twitter-ում ուրբաթ երեկոյան՝ փետրվարի 25-ի գիշերը, #Ukraine հեշթեգով արված գրառման մեջ:

Ավելի ուշ Anonymous-ի հաքերները հայտարարեցին, որ շարքից հանել են ռուսական RT News ալիքի կայքը։

Բացի այդ, փետրվարի 24-ի երեկոյան դժվարություններ են առաջացել Կրեմլի, կառավարության եւ ՌԴ խորհրդարանի կայքեր մուտք գործելու հետ կապված, փոխանցում է  «Մեդուզան»։