Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինն ու Ասադը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որն իր աջակցությունն է հայտնել Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի կողմից անցկացվող հատուկ ռազմական գործողությանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Սիրիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայի նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար՝ միաժամանակ դատապարտելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որը ժամանակին հանգեցրել է Մերձավոր Արեւելքում իրավիճակի լուրջ դեգրադացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։