Ռուս զինվորականները հայտնել են, որ արգելափակել են Կիեւն արեւմտյան կողմից։
Ներկայումս օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են Հոստոմելի օդանավակայանում ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ՝ արգելափակելով Ուկրաինայի մայրաքաղաքն արեւմուտքից, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքների կատարումը Կիեւի եւ այլ քաղաքների տարածքում՝ խիզախություն եւ հերոսություն ցուցաբերելով:
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիեւն անցել է պաշտպանության փուլ, իրավիճակը բարդ է. «Ուկրաինական բանակը Կիեւի շուրջ պաշտպանություն է կազմակերպել: Իրավիճակը բարդ է: Բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին։ Մենք աջակցում ենք նրանց, օգնում ենք»,- հայտարարել է Կլիչկոն, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»։