Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Կոնաշենկով․ Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ

Ռուսաստանի բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։

«Ոչնչացված օբյեկտների թվում են՝ 14 ռազմական օդանավակայան, 19 հրամանատարական կետ, Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային 24 համալիր եւ «Օսա», 48 ռադիոլոկացիոն կայան։ Խփվել է 7 մարտական ​​ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք։ Ոչնչացվել է 87 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 28 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 118 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է Կոնաշենկովը։

«ՌԴ ռազմածովային ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմանավակ»,- հավելել է նա։

ՌԴ զինված ուժերը գիշերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների ուղղությամբ  ծովային եւ ցամաքային բազավորման թեւավոր հրթիռներով, ասել է Կոնաշենկովը՝ ընդգծելով, որ «կրակը ուղղված է միայն ռազմական ենթակառուցվածքներին»

Ավելի վաղ Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանել Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։