Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մարսի վրա փոքրիկ «քարե ծաղիկ» է հայտնաբերվել

Curiosity-ի լուսանկարին պատկերված օբյեկտը նման է մարջանի կամ մամխի: Սակայն գիտնականները բացատրել են, որ դա նուրբ կառուցվածքով հանքային գոյացություն է: Դենդրիտը (այդպես են կոչում երկրաբանական օբյեկտները, որոնք նման են բույսերի) կազմված է հանքանյութերից, որոնք գոյանում են ջրի նստվածքից, գրում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով Universe Today-ին:

Curiosity-ն լուսանկարել է այդպիսի երկրաբանական երեւույթները նաեւ նախկինում: Դրանք կոչվում են կրիստալների դիագենետիկ կլաստերներ: Մարսագնացի գիտական նախագծի ղեկավարի տեղակալ Էբիգեյլ Ֆրեյմանը թվիթերյան էջում գրել է, որ այդպիսի «տիեզերական մարջանները» կազմված են սուլֆատային աղերից:

Գիտախումբն անվանել է լուսանկարում պատկերված օբյեկտը «Մամխի աղ»: Լուասնկարի վրա երեւում են հանքանյութերն ու լեռնային տեսակների մակերեւույթի տեքստուրան:

Մարսի վրա հայտնաբերված մյուս «ծաղիկների» ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ նախ դրանք եղել են ժայռի մեջ, որը ժամանակի ընթացքում քայքայվել է: Իսկ այդ հանքային գոյացությունները կարողացել են դիմակայել էրոզիային:

Համանման կազմությամբ օբյեկտներ է լուսանկարել նաեւ Opportunity մարսագնացը: Դրանք ստացել են «հապալաս» անվանումը, քանի որ ունեցել են փոքրիկ եւ կլոր ձեւ: Այդ պատկերի մեջ կարելի է տեսնել այդպիսի կլոր օբյեկտներ «ծաղկի» հարեւանությամբ: