Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Telegram-ը կարող է սահմանափակել ալիքների աշխատանքը երկրներում, որոնք ներքաշված են Ուկրաինայի շուրջ իրավիճակի մեջ

Telegram-ի վարչակազմը ցանկանում է մասամբ սահմանափակել ալիքների աշխատանքը երկրներում, որոնք ներքաշված են Ուկրաինայի շուրջ իրավիճակում, հայտնել է մեսինջերի հիմնադիր Պավել Դուրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք ցանկանում, որ Telegram-ն օգտագործվի որպես գործիք, որը խորացնում է հակամարտություններն ու հրահրում ազգամիջյան թշնամանք: Իրավիճակի էսկալացիայի դեպքում մենք դիտարկում ենք ներքաշված երկրներում Telegram-ալիքների գործունեությունը մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակելու հնարավորությունը հակամարտության ընթացքում»,-կիրակի իր ալիքում գրել է Դուրովը: