Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Նազանի». Մարի Ավանեսյանի ոճային լուքը

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։ Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ պիջակի հետ։ Մարին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Նազանի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կաթնագույն հագուստ էր կրում՝ նորաձեւ տաբատ, կարճ վերնաշապիկ, որոնք համադրել էր ոսկեգույն բարձրակրունկների հետ։ Մարիի մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Նա հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել․ «Սիրուն»։