Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Օդեսայում զոհվել են ադրբեջանցիներ, որոնք փորձում էին հեռանալ քաղաքից

Դիվերսիոն խմբավորումը գնդակոծել է Ադրբեջանի քաղաքացիների մեքենաների շարասյունը։ Նրանք փորձում էին հեռանալ Օդեսայից։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների ռադայի (ՈւԱՌ) գլխավոր քարտուղար Ջեյհուն Մամեդովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեր տվյալներով՝ նրանք ենթարկվել են դիվերսիոն խմբի հարձակմանը։ Սպանվել են 58-ամյա Ռահիմ Իսմայիլովը, նրա որդին՝ 28-ամյա Գալիբ Իսմայիլովը եւ 46-ամյա Նեմաթ Իսմայիլովը։ Վիրավորվել են 31-ամյա Թաջիր Թաղիեւը, 28-ամյա Նիյազի Թաղիեւը, 25-ամյա Ջամալ Սալմանովը եւ 21-ամյա Սուլեյման Իսմայիլովը»,- ավելացրել է նա։