Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Չինաստանը հրաժարվել է աջակցել SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը

Չինաստանը դեմ է հանդես եկել պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար եւ առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- այսպես է դիվանագետը պատասխանել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին:

Նա նաեւ պահանջել է ԱՄՆ-ից վնաս չհասցնել Չինաստանի եւ այլ կողմերի օրինական իրավունքներն ու շահերին ուկրաինական խնդրի լուծման ժամանակ:
Հիշեցնենք, որ արեւմտյան երկրները մտադիր են առաջիկա օրերին անջատել ռուսական որոշ բանկեր SWIFT-ից:

Եվրամիությունն այս որոշումն արդեն համաձայնեցրել է, այն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Սա պատժամիջոցների նոր փաթեթի միջոցներից մեկն է, որն ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները կիրառում են Մոսկվայի դեմ։