Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Կենտրոնական բանկը որոշել է չբացել մի շարք աճուրդներ Մոսկվայի բորսայում

Ռուսաստանի Բանկը որոշել է այսօր չբացել բաժնետոմսերի եւ ժամկետային շուկայի բաժինները Մոսկվայի բորսայում, ինչպես նաեւ՝ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բաժինը (ԱՖԳՇ), իսկ վաղվա աշխատանքային ժամերը կհայտարարվեն Կենտրոնական բանկի կայքում մարտի 1-ին՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն, հաղորդվում է կարգավորիչի կայքում:

«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի բանկը որոշում է կայացրել այսօր Մոսկվայի բորսայում չբացել ֆոնդային շուկայի բաժինը, ժամկետային շուկայի բաժինը եւ ԱՖԳՇ բաժինը: 2022 թվականի մարտի 1-ին Մոսկվայի բորսայի աշխատանքի ռեժիմը կհայտարարվի Ռուսաստանի Բանկի պաշտոնական կայքում մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի աճուրդային հարթակում աճուրդներ են անցկացվում միայն արտարժութային, դրամական շուկայում եւ ՌԵՊՈ շուկայում, դրանք բացվել են Մոսկվայի ժամանակով 10.00-ին։