Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարինկան բաց գույնի շապիկ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան հաճոյախոսություններ գրել։ «Նուրբ»,- մեկնաբանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։
Ավելի վաղ տեղադրված կադրերում Մարինկան պատկերված էր ձյունածածկ տարածքում։ Նա սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի, վարդագույն վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված էին, արտահայտիչ շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջական էին դարձնում երկարաճիտներն ու ոճային գլխարկը։ Երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Աննման գեղեցկություն», «սիրուն»։