Երեւան քաղաքի փողոցների լուսացույցի համապատասխան ազդանշանով աջակողմյան երթեւեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համանապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու աշխատանքների ընթացքի մասին այսօր՝ փետրվարի 28-ին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ խոսել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը:
«Դեռեւս որոշումը չենք ստացել ՏԿԵ նախարարությունից, այս շաբաթ կգա. Առաջարկությամբ են հանդես եկել կրկին, կքննարկենք»,-ասաց նա: Ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Այս հարցը նոյեմբերից քննարկվում է, դժվար չի, էլի, գնում է, գալիս է:
Եթե խնդիր կա, ես էլ եմ պատրաստ գանք, հավաքվենք, քննարկենք, հարցը լուծենք: Ամեն անգամ ասում եք՝ քննարկում ենք, զանգում ենք, խոսացել ենք: Ինչ որ պրչոցես ենք անում, բայց արդյունքը չի երեւում: Սա ոչ մեկի համար նոր հարց չի, ոչ ոստիկանության համար, ոչ ՏԿԵ նախարարության համար: 4 ամիս է՝ քննարկում ենք: Մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում դնել, աշխարհը սահմաններ է փոխում շաբաթների ընթացքում»: