Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում Լուկաշենկոյի դեմ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Տոկիոն պատժամիջոցներ է կիրառում Բելառուսի մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարչապետի խոսքով՝ պատժամիջոցները սահմանվում են այն պատճառով, որ Մինսկն աջակցում է Մոսկվային Ուկրաինայում ռազմական օպերացիայի իրականացման հարցում։

Սահմանափակումները կտարածվեն նաեւ բելառուսական կազմակերպությունների եւ ներմուծման հարաբերությունների վրա։