Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու Եվրոպայի որոշմանն ի պատասխան, փոխանցում է «ՌԻԱ Նոոստին»։
Ինչպես հաղորդում է Ռոսավիացիան, «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որպես պատասխան միջոց ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող եւ/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական օդանավերի թռիչքների կատարման նկատմամբ եվրոպական պետությունների արգելքի նկատմամբ, սահմանվել է 36 պետությունների ավիափոխադրողների թռիչքների կատարման սահմանափակում»:
Սահմանափակումները կվերաբերեն հետեւյալ երկրների ավիափոխադրողներին՝ Ավստրիա, Ալբանիա, Անգիլիա, Բելգիա, Բուլղարիա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Ջիբրալթար, Հունաստան, Դանիա (+Գրենլանդիա, Ֆարերյան կղզիներ, տարածքային ծով), Ջերսի, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա։
Այդ երկրներից թռիչքները կարող են իրականացվել Ռոսավիացիայի կամ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ։