Կոսովոն ԱՄՆ-ին խնդրում է մշտական ռազմակայան ստեղծել երկրում՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ, հայտնում է Reuters-ը։
Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեխայը հայտարարել է, որ մշտական բազայի ստեղծումը եւ ՆԱՏՕ-ին Կոսովոյի անդամակցության գործընթացի արագացումը «Արեւմտյան Բալկաններում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ապահովելու համար անհետաձգելի անհրաժեշտություն են»։
Կոսովոն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, եւ Մեխայը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ռազմական օգնություն առաջարկել Ուկրաինային, եթե իրեն խնդրեն: