Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի շապիկ է կրում ու ջինսե բաճկոն։ Ջուլիան հավաքել է մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։
Ավելի վաղ, խոսելով սիրելիի հետ հարաբերությունների մասին, Ջուլիան նշել էր․
«Իմ կյանքում շատ բարդ փուլ է եղել, որը ես հաղթահարել եմ հենց նրա շնորհիվ: Տիգրանն, առհասարակ, մի այդպիսի հատկանիշ ունի՝ ինձ կարողանում է դուրս հանել ցանկացած դժվար իրավիճակից, ու դա ինձ համար շատ կարեւոր է: Այլ հատկանիշներ էլ ունի, որոնք ինձ դուր են գալիս, օրինակ այն, որ Տիգրանը շատ նվիրված է, նա պայքարող տեսակ է, ու միշտ պայքարում է մեր հարաբերությունների համար»։