Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ԱԺ պատգամավորները նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին 2008թ․ մարտի 1-ի զոհերի հիշատակը

ԱԺ պատգամավորները նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին 2008թ․ մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Այսօր մեկնարկել է հերթական քառօրյան։

Ընդհանուր առմամբ օրակարգում 29 հարց է, որից 11-ը կքննարկվի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Այդ թվում՝ Հայաստանի նախագահի ընտրություն, Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ եւ այլն։