Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ոսկու գինը պահպանվում է ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում

Ոսկու գինը փոքր-ինչ աճում է՝ պահպանվելով մեկ ունցիայի դիմաց 1900 դոլար հոգեբանական նշագծից բարձր մակարդակում. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մտավախությունները նպաստում են թանկարժեք մետաղի գնի աճին, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 7.05 դոլարով կամ 0.37 տոկոսով՝ մինչեւ 1907.75 դոլար տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.3 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 24.44 դոլար:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված աշխարհաքաղաքական ռիսկերը նպաստում են ոսկու պահանջարկին, որն ավանդաբար որպես ապահով ապաստարան է հանդես գալիս ակտիվների համար: