Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ Անդրեասյան
Մենք ուշադրություն ենք դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այստեղ մենք ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես է շարժվենք: Եկող շաբաթ կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։
«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում»,- ասաց նա։