Ջանք չենք խնայելու զինվորական ծառայության, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար. Պապիկյան
Մարտի 24-ին այցելել եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նաեւ նշել է. «Ներկա եմ եղել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:
Անվտանգ ծառայություն եմ մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար»: